Ինձ չի կարող որեւիցե մեկն արգելի. Արա Աբրահամյանի պատասխանը Ս. Սարգսյանին. տեսանյութ
«Ես ասեցի՝ մենք ստեղծում ենք շարժում, շարժումն անելու է 2, 3, 4 քայլեր: Ստեղծեց ինֆորմացիոն կենտրոն, ստեղծեց ծրագիր, ստեղծեց այս շարժումը»,- այս մասին «Ազգային միասնություն» շարժման տարածքային կառույցների հավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ եղավ կուսակցություն ստեղծելու իր ծրագիրը: Ձեզ ենք ներկայացնում լրագրողների եւ Արա Աբրահամյանի հարցուպատասխանի ուշագրավ հատվածները: -Ընտրություններին մասնակցելո՞ւ եք: -Գիտեք, ես այս հարցին մի քիչ ուշ կպատասխանեմ: -Ամերիկա ինչի՞ համար էիք գնացել, մամուլում հրապարակումներ եղան, որ գնացել էիք ֆինանսներ բերելու: -Ես Ամերիկայում գտնվում էի իմ անձնական գործերով, այնպես որ…: -Ո՞ւմ հետ եք համագործակցելու: -Բոլոր նրանց հետ, ովքեր համաձայն են մեր հետ գործակցելու: -Ինչու՞ հրաժարվեցիք քաղաքականություն մտնելու մտքից: -Ես ասեցի որ հաժարվե՞լ եմ: Ես չասեցի: Ես քաղաքականությունից դուրս չեմ եկել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
