Էռնեկյանի ու կառավարության միջև օդանավակայանի հավատարմագրային կառավարման պայմանագիրը շինծու է. Ա. Ղուկասյան
Զվարթնոցի հին մասնաշենքի քանդման որոշում կայացվել է՝ չնայած որ ճարտարապետները դեմ են այդ ծրագրին։ Նրանց դիրքորոշմանը տեղյակ է ինչպես Կառավարությունը, այնպես էլ «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը։ «Զվարթնոցի» հին համալիրը քանդելու փոխարեն անհրաժեշտ է այն արդիականացնել, Ազատության հրապարակում օդանավակայանի հին համալիրի քանդման դեմ բողոքի ակցիային հայտարարում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ «Մեր կողմից արվել են նախագծեր, որոնք ի հայտ են բերել մոտ 40000 թաքնված մակերեսներ Զվարթնոց օդանավակայանում, որով հնարավոր է իրականացնել ժամանակակից արդիականցում»։ «Զվարթնոցի» սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի ու կառավարության միջև օդանավակայանի հավատարմագրային կառավարման պայմանագիրը շինծու է։ Որպես իր ասածի ապացույց Անդրիաս Ղուկասյանը փաստ է ներկայացնում։ «Բաժնետիրական ընկերության բաժնետերը իրավունք չունի գործարք կնքել ընկերության անունից։ Սա կոռուպցիա է և այդ կոռուպցիայի համար թալանել են մեր ժողովրդին, սովորական ծառայության համար մարդիկ բազմապատիկ ավել գումարներ են վճարել»։
