«Զվարթնոց» օդանավակայանի քանդումն իրականացվում է քաղաքական ճնշման ներքո».Անահիտ Թարխանյան.տեսանյութ
«Բոլորն էլ դեմ են «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդմանն, և կարծում եմ՝ օդանավակայանի քանդման համաձայնությունը եղել է քաղաքական ճնշման ներքո»,- Ազատության հրապարակում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանը հայտարարեց, որ վտանգված է «Զվարթնոց» օդանավակայանը։ Հարցին, թե ինչու են Ազատության հրապարակից շարժվում Արգենտինայի դեսպանատուն, տիկին Թարխանյանը պատասխանեց. «Քանի որ Էռնեկյանն Արգենտինայի քաղաքացի է, նրա բիզնեսները և՛ Հայաստանում են, որոնք մենք տեսնում ենք, ևˊ Արգենտիանայում, որոնք մենք չենք տեսնում, ուստի դեսպանատունը կարող է տեղեկացնել Արգենտինայի կառավարությանը, իսկ վերջինս էլ, իր հերթին, դատախազությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն այդ վայրագությանը վերջ տալու համար: Դա մշակութային արժեք է: Մեր բոլոր մշակութային արժեքներն աղճատվում են և ոչնչացվում: Մենք պետք է հասկանանք, թե ինչ հիմքերի վրա է իրականացվում այդ գործողությունը»: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
