Ստոլտենբերգն ու ԵՄ ղեկավարությունը համատեղ հռչակագիր են ստորագրել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ու Եվրամիության խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը ստորագրել են «ԵՄ-ՆԱՏՕ ղեկավարների համատեղ հռչակագիրը»: Դաշինքի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը ու զերծ մնալ բռնություններից. «Ես ակնկալում եմ, որ մեր կոմյունիկեում մենք կհիշատակենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մեր ուղերձում կոչ ենք անում կողմերին կրճատել լարվածությունը, զերծ մնալ բռնություններից և շարունակել փորձել գտնել խաղաղ և բանակցությունների վրա հիմնված որոշում»:
