Սպասվում է ռուսական գազի գնի նվազեցում. հայտարարություն Մոսկվայում

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով: Վարչապետ Աբրահամյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ Մաքսիմ Յուրիի, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: Քիչ առաջ ավարտվեցին ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավա­րական հանձնաժողովի 17-րդ նիստի աշխատանքները: Մենք պարոն Սոկոլովի հետ ստորագրեցինք նիստի արձանագրությունը, որն ամփոփեց նախորդ տարվա ընթացքում հանժնաժողովի կատարած աշխատանքները և սահմանեց մոտ ապագայում մեր համագործակցության հիմնական ուղղությունները և խնդիրները: Միջկառավարական հանձնաժողովի նիստը կարևոր իրադարձություն է երկու երկրների հարաբերություններում: Հանձնաժողովը, լինելով միջպետական հարաբերություն­ների զարգացման արդյունավետ գործիքներից մեկը, բացառիկ հնարավորություն է ընձեռում երկկողմ հարաբերություններին վերաբերող ամենատար­բեր հարցերի քննարկման համար: Այսօրվա նիստում մեր կողմից քննարկված հարցերի շրջանակը բավականին ընդարձակ էր: Քննարկվեցին էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, իրավա-պայմանագրային դաշտի, հումանիտար համագործակցության, կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներին առնչվող հարցեր: Հատուկ ընդգծվեց առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժը, որի շարունակակա­նությունն ապահովելու համար պետք է օգտագործենք մեր ողջ ներուժը: Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ նիստն անցավ, ինչպես միշտ, փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: Մենք գոհ ենք կատարված աշխատանքով և ձեռք բերված պայմանավորվածություններով, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն մեր երկրների տնտեսությունների համար: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն»: Իր հերթին, պարոն Սոկոլովը նշել է. «Մեր աշխատանքն իրականացվում է բացառապես բաց, ինչպես հարիր է իսկական բարեկամներին, գործընկերներին: Այն բոլոր շփումները, աշխատանքները, որոնք իրականացվում են մեր միջկառավարական հանձնաժողովի շրջանակում՝ խոսում է այն մասին, որ սա իսկապես օպերատիվ համաձայնեցման, բոլոր հարցերի լուծման և համատեղ գործողությունների արդյունավետ մեխանիզմ է: Ոչ միայն հանձնաժողովի նիստերը, այլ նաև համանախագահների, աշխատանքային խմբերի ղեկավարների, հանձնաժողովի անդամների հանդիպումներն անցկացվում են պարբերաբար և դա օրինակելի է, քանի որ կապերը շատ սերտ են և իսկապես աշխատանքային: Դա թույլ է տալիս օպերատիվ կերպով լուծել բոլոր հարցերը, և արդյունքները խոսում են իրենք իրենց մասին: Այս տարվա ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 450 մլն դոլարի, հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան ավելացել է մի քանի անգամ, անցնելով 125 մլն դոլարի շեմը, և ակնհայտ է, որ չնայած արտաքին տնտեսական և քաղաքական լարված իրավիճակին՝ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը: Մեր այսօրվա նիստի օրակարգն ընդգրկել է հարցերի լայն շրջանակ, ինչպես միշտ հիմնական ուշադրությունը դարձվել է էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման, հումանիտար ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը: Մենք ամփոփեցինք միջկառավարական հանձնաժողովի նախորդ որոշումները, իսկ դրանք քիչ չեն, 16-րդ նիստի արձանագրությունում եղել է որոշումների գրեթե 60 կետ և դրանցից շատերն իրականացվել են, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդել մեր հարաբերություններին: Այդպես պայմանավորվածություն է ձեռք բերվել մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման, Հայաստանին առանց մաքսատուրքերի նավթամթերքների ապահովման հարցում, լուծվել են Վերին Լարսի անցակետում հատուկ ուղեգծի հատկացման կազմակերպման հարցերը, անցկացվել է ոուս-հայկական միջտարածաշրջանային 4-րդ ֆորումը, Հայաստանում ստեղծվել է հայ-ռուսական հումանիտար համագործակցության արագ արձագանքման կենտրոն: Իհարկե կյանքն առաջ է ընթանում, մենք մեր առջև նոր խնդիրներ ենք առաջադրել, նոր ստորագրեցինք միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի արձանագրությունը, որով մի շարք հանձնարարականներ են տրվել կողմերի գերատեսչություններին և իհարկե այդ հանձնարարականների կատարման ընթացքը կլինի հանձնաժողովի համանախագահների հատուկ վերահսկողության ներքո»: ՀՀ կառավարություն

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի ձեռքից ամբողջ ունեցվածքը վերցվելու է. Փաշինյանի բացահայտումը (video) Նիկոլի լափելուն ու թալանին ավելացավ «բոմժը»․ Անժելա Թովմասյան (video) Հաստավիզ թիկնապահն է հարվածել Դավիթին. զոհվածի մայրը՝ եկեղեցու միջադեպի մասին (video) Մենք չե՛նք լռելու․․․ Դավիթի դեմ այս քայլերը մի նպատակով են իրականացնում․ ակցիա Դատախազության մոտ (video) Դավիթը պետք է ազատվի և ավարտի դպրոցը․․․ բողոքի ակցիա Դատախազության դիմաց (video) Հայաստանը գնում է Մոլդովայի ճանապարհով. Քոչարյան «Գելափախաբ եղածները ու ՔՊ-ի ու քպամերձ շրջապատը»․ Արշակ Սարգսյան (video) Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 14 համարի ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ը Ժողովու՛րդ, Դավիթը լավ չի, գլխացավեր ունի․․․ փաստաբանը՝ Գլխավոր դատախազության դիմաց (video) Լիբանանում սգո օր է հայտարարվել իսրայելական հարվածների զոհերի հիշատակին #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ոչնչացրեց 231 կետ․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արտեմ Ասատրյանի և մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները Սեյրան Օհանյանը հեռանում է Իրանը հրապարակել է քարտեզ պատերազմի ժամանակ Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու վերաբերյալ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում Աննա Վարդապետյա՛ն, իջեք ներքև․․․ պետք է ազատեն դպրոցական Դավիթին․ բողոքի ակցիա Դատախազության դիմաց (video) Հո անասունի պես էս կողմ, էն կողմ չեն բրթելու, մի՛ վախեցեք, բոլորիս կալանքի չեն տանի․ Անաիս Սարդարյան (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցանկը 10 մլն դրամ կտրամադրվի «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների 8 ընտանիքների Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց իր և Պուտինի շփումների վերաբերյալ (video) Հրազդանի N14 դպրոցում աշակերտներից մեկի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող երեխային Նոյեմբերի 9-ի իր հայտարարությամբ Ռուսաստանի նախագահը փորձեց փրկել Լեռնային Ղարաբաղը․ Քոչարյան (video) «Nissan Murano»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայող տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am