ՀՊՄՀ -ն պարզաբանում է ներկայացնում Միրզախանյանի «բոստանը» նյութի կապակցությամբ
ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տվել Միրզախանյանի «բոստանը» վերնագրով նյութի կապակցությամբ:Պարզաբանման մեջ ասված է.
Հարկ ենք համարում նկատել, որ Մանկավարժական համալսարանն այս տարի ավարտել է 2800 ուսանող, որից քննություններին չի ներկայացել, կամ անբավարար գնահատական է ստացել 249-ը: Այսինքն, շրջանավարտների անգամ 10 տակոսը չի կազմում: Իսկ աշխարհի առաջադեմ համալսարաններում ավարտական քննությունները չհանձնած ուսանողների թիվը մի քանի անգամ գերազանցում է նշված ցուցանիշը:
Եվ ևս մեկ բան. Վերջին 5 տարիների ընթացքում Մանկավարժական համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը բարձրացել են 96 տոկոսով, իսկ ուսման վարձը մնացել է անփոփոխ, եւ այսօր հանրապետության բուհերում ամենացածր ուսման վարձերը Մանկավարժական համալսարանում են:
Հիշեցնենք,որ hayeli.am-ը նյութ է հրապարակվել,որում ասաված է ,որ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի որոշմամբ ԲՈՒՀ-ում այսպիսի մի իրավիճակ է ստեղծվել.պետական քննություններից անբավարար ստացած ուսանողները,ովքեր ցանկություն ունեն հաջորդ տարի հանձնել քննություն և դիպլոմ ստանալ,պետք է ԲՈՒՀ-ին վճարեն 120000 դրամ:Հատկանշական է,որ նման բարձր վճար ուրիշ ոչ մի ԲՈՒՀ-ում գոյություն չունի:
Ի դեպ նշենք,որ պետական քննությունները անբավարար ստացող ամենաշատ ուսանողները հենց մանկավարժական համալսարանում են:
Ստացվում է այնպես,որ ԲՈՒՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ուսումնական հաստատությունը դարձրել է սեփական «բոստանը» և գումար է հավաքում ինչքան հնարավոր է:
ՀԳ.անկախ ամեն ինչից մանկավարժականի 120000 հազար վճարը ամենաբարձրն է ԲՈՒՀ-ի ավարտական քննությունը չհանձնած ուսանողների համար,ինչի մասին ի դեպ պարզաբանման մեջ ոչինչ ասված չէ:
