Կացնով հարձակման ենթարկված հայրն ու դուստրը գիշերը վիրահատվել են
Երևանում այսօր գիշերը իրենց բնակարանում կացնահարված 37-ամյա Թագուհի ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանները ստացել են բաց գանգուղեղային ծանր վնասվածքներ: Նախկին ամուսին ու փեսա 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացինով հարվածներ է հասցրել նրանց գլխին՝ գլխուղեղի բաց վնասվածքներ հասցելով: Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Ըստ այդմ՝ Թագուհի եւ Վաչագան Մանսուրյանները վիրահատվել են, այս պահին նրանց վիճակը կայուն ծանր է: Բացի գլխից, նրանք բազմաթիվ վնասվածքներ ունեն նաև մարմնի վրա: Այժմ Թագուհի Մանսուրյանը շնչում է ապարատով, իսկ նրա հայրը կարողանում է ինքնուրույն շնչել:
