ՏԻՄ ընտրություններին կմասնակի նաեւ «Ժառանգությունը». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշնանը ՏԻՄ ընտրություններում իր մասնակցությունն է ունենալու նաեւ «Ժառանգությունը»: «Մենք, հնարավոր է՝ դաշինքով մասնակցենք առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Ոչ թե մեկս մյուսին սատարելու մասին է խոսք գնում, այլ միասնական ճակատով պայքարի մասին»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ներկայումս քննարկում են Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին մասնակցելու հարցը, եւ արդեն իսկ խորհրդակցություններ են տեղի ունենում ընդդիմադիր ուժերի հետ»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
