Միրզախանյանի «բոստանը»
Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի որոշմամբ ԲՈՒՀ-ում այսպիսի մի իրավիճակ է ստեղծվել.պետական քննություններից անբավարար ստացած ուսանողները,ովքեր ցանկություն ունեն հաջորդ տարի հանձնել քննություն և դիպլոմ ստանալ,պետք է ԲՈՒՀ-ին վճարեն 120000 դրամ:Հատկանշական է,որ նման բարձր վճար ուրիշ ոչ մի ԲՈՒՀ-ում գոյություն չունի: Ի դեպ նշենք,որ պետական քննությունները անբավարար ստացող ամենաշատ ուսանողները հենց մանկավարժական համալսարանում են: Ստացվում է այնպես,որ ԲՈՒՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ուսումնական հաստատությունը դարձրել է սեփական «բոստանը» և գումար է հավաքում ինչքան հնարավոր է:
