Սարգիս Հովսեփյանը հրաժարական է կտա
Սարգիս Հովսեփյանը պատրաստվում է հրաժարվել «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այդ մասին նա հայտարարեց «Փյունիկ»-«Եվրոպա»(2:1) Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Նա նշեց, որ չի կատարել իր առաջադրանքը, հետեւաբար չի ցանկանում շարունակել աշխատանքը: «Իմ առջեւ առաջադրանք էր դրված, եւ ես այդ առաջադրաքը չեմ կատարել, հետեւաբար գտնում եմ, որ պետք է անպայման հրաժարական տամ: Չկարողացա նպատակին հասնել, եւ պետք է գա մի մարդ, ով ավելի լավ կկարողանա ղեկավարել թիմը: Այս պահին ես այսքանը կարողացա անել: Իմ հարազատ ակումբն է, եւ հաջողություն եմ մաղթում»,-ասաց նա: Անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած պատասխան խաղին՝ Հովսեփյանը գովեց իր ֆուտբոլիստներին: Նա նշեց, որ վերջիներս նվիրվածություն դրսեւորեցին եւ հնարավորինս կատարեցին իր կողմից տրված առաջադրանքները: «Փյունիկ»-«Եվրոպա» դիմակայությունում հայկական թիմը պարտվեց ընցհանուր 2:3 հաշվով: Այս թիմերի առաջին խաղն ավարտվել էր Ջիբրալթարը ներկայացնող թիմի՝ 2:0 հաշվով հաղթանակով: armtimes.com
