Ուորլիք. ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Ղարաբաղի հարցը քննարկելու հնարավորություն է
Վարշավայում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները շարունակելու լավ հնարավորություն է: Այս մասին Twitter-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Դիվանագետը տեղեկացրել է, որ հենց նոր Վարշավա է ժամանել՝ գագաթաժողովին մասնակցելու: «Այն Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկումները շարունակելու հնարավորություն է»,- գրել է նա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի նախագահը մասնակցելու է Աֆղանստանի հարցով ՆԱՏՕ-ի հանդիպմանը:
