«Եթե իշխանությունը չի կարողանում,ապա ժողովուրդը կանի».Լարիսա Ալավերդյան.տեսանյութ
«Վերջին շրջանում նաև տողատակերում է հայտնվում ԼՂՀ-ի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու դրույթը: Մենք պահանջում ենք, որ ՀՀ իշխանություններն անեն ամեն ինչ, որպեսզի Արցախը դառնա բանակցային գործընթացի լիարժեք անդամը: Եթե նրանք չեն կարողանում իրացնել մեր իրավունքները, ապա դա կարող է անել ժողովուրդը: Հակամարտության կարգավորման հարցում պակաս կարևոր չէ նաև միջազգային հանրության արձագանքը: Ադրբեջանը պետք է պատասխանատվության կանչվի հայ ազգի նկատմամբ կատարված ցեղասպան գործողությունների, հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ապրիլյան պատերազմի ժամանակ մարդասպանի հերոսացման և մի շարք այլ հանցագործությունների համար: Ընդ որում` նրան պատասխանատվության պետք է կանչել բանակցությունների վերսկսումից առաջ»,- այս մասին Հայելի ակումբում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Տիկին Ալավերդյանը, ազգարգագետ Հրանուշ Խառատյանի և «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանի հետ ստեղծել են մի բանաձև,որը վերաբերվում է ԼՂՀ հակամարտության կարգավորմանը,որը առաջին հերթին ուղղված է ՀՀ իշխանություններին, ԼՂՀ հակամարտության կարգավորման մեջ ներգրավված միջազգային կառույցներին և իհարկե, հայ ժողովրդին: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
