Հովհաննես Հովսեփյանը Գագիկ Խաչատրյանի որդիների ունեցվածքի մասին
ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ունեցվածքի մասին լուրերին: Ինչպես ասաց՝ շատ բան չի կարող ասել տվյալ գործի մասին, քանի որ տեղյակ է այն հրապարակումներից, որոնք եղել են, քանի որ տարատեսակ ինֆորմացիաներ կան, և դրանդ չի տիրապետում, քանի որ դրանք իր լիազորություններից դուրս գործողություններ են: «Ես նաև ծանոթ եմ պարզաբանմանը, որ դա բիզնես գործունեության արդյունք է: Ես գիտեմ, որ իր տեղաները բիզնեսմեններ են, բայց, թե որքանով են դա նպաստել, չեմ կարող պատասխանել, քանի որ այդ ժամանակ ՊԵԿ-ում չեմ եղել:Երբ որ ես ստանձնել եմ ՊԵԿ նախագահի պաշտոնը, դու չես սկսում աշխատել մարտի 1-ից սկսած», – պարզաբանեց նա:
