«ԼՂՀ-ն ինքը պետք է հայտնի՝ իր կարգավիճակի համար ինչի՞ է պատրաստ գնալ». ՀՀԿ-ական պատգամավոր.տեսանյութ
«Կարծում եմ՝ ղարաբաղյան հակամարտությունն ունի մեկ կարևոր խնդիր, դա ԼՂՀ միջազգային ճանաչման կարգավիճակի հարցն է, քանի դեռ կարգավիճակի հարցը չի լուծվել, նշանակում է՝ ԼՂՀ խնդիրը չի լուծվել: Տրամաբանությունը հուշում է, որ, եթե գնալ լուծման, ապա պետք է առաջին հերթին՝ դրվի կարգավիճակի հարցը: Ղարաբաղցիները պետք է ասեն՝ ինչ զիջումների են իրենք պատրաստ, որից հետո ամեն ինչ կընկնի իր տեղը: Մինչև ԼՂՀ-ն չվերադառնա բանակցային սեղանի շուրջ, խնդիրը լուծում չունի: Այս պահին ԼՂՀ-ն ինքը պետք է հայտնի իր դիրքորոշումը՝ ինքն ինչի է պատրաստ գնալ իր կարգավիճակի և միջազգային ճանաչման համար: Խոսել շուտափույթ լուծումների մասին՝ երևակայական է: Հաշվի առնելով նաև ապրիլան պատերազմը՝ մենք այնքան ենք հետ շպրտվել բուն խնդրի կարգավորումից»,- այս մասին Հայելի ակումբում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:Պատգամավորը շեշտեց,որ Ժամանակն է, որպեսզի մեր պատվիրակությունը հանդես գա առաջարկով, որ մի վեհաժողով էլ Հայաստանում անցկացվի։ «Որքան էլ տարբեր կողմերից հայտարարեն, որ ամեն ինչ անում են՝ ԼՂ հարցում շուտափույթ լուծում գտնելու համար, ես չեմ հավատում խնդրի կարգավորմանը։ Հակամարտությունն ունի մեկ կարևոր խնդիր՝ ԼՂՀ կարգավիճակի հարցն է։ Քանի դեռ այս հարցը չի լուծվել, մենք չենք կարող այս հակամարտությունը լուծել»,-նշեց պատգամավորը։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում
