«ԲՀԿ-ն Սամվել Բալասանյանին այս կամ այն ձևով չի սատարելու».Միքայել Մելքումյան.տեսանյութ
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԲՀԿ-ն Սամվել Բալասանյանին ուղիղ կամ խուճուճ ձևով չի սատարելու: Մենք ասել ենք՝ Գյումրիի հետ կապված՝ կարևորը ԲՀԿ-ի համար տեղական կառույցի կարծիքն է, եթե տեղական կառույցը կգա՝ կասի, որ տեսնում են այսինչ թեկնածուին, կառաջադրենք: Գյումրիի հետ կապված կա առանձնահատկություն, մենք ունեցել ենք այնտեղ անդամ ուժեղ գործիչներ, որոնք հիմա ԲՀԿ-ում չեն, դա որոշակի կոնյունկտուրա է առաջացնում, բայց դեռ հարցը փակված չէ»,- այս մասին Հայելի ակումբում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով Գյումրիում առաջիկայում կայանալիք ընտրությունների մասին,հայտարարելով,որ ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ապա ԲՀԿ-ն ընտրակաշառքներ չի բաժանել և չի բաժանելու: Իսկ այն խոսակցությունները, թե կուսակցությունը ջլատվել է, պատգամավորը հերքեց՝ հավելելով՝ ԲՀԿ-ն ոչ ոք չի կարող ջլատել: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
