«Թող ԲՀԿ-ն ինկուբատոր լինի,բայց որևէ մեկը չի կարող ջլատել».Միքայել Մելքումյան.տեսանյութ
«Անհնար է ձև անել՝ իբրև ոչինչ չի եղել և հանգիստ նստել ու բանակցել: Միաժամանակ, պետք չէ տուրք տալ դիվանագիտական բարեհաճությանը, պետք է կոշտ գնահատականներ տալ Ադրբեջանի գործողություններին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին: Ամենակարևորն Արցախը կրկին բանակցային կողմ դարձնելն է»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:Պատգամավոր Թբիլիսիում օրեր առաջ կայացած ԵԱՀԿ ԽՎ 25-րդ նստաշրջանում բարձրացրել է Ալիևյան կլանի ագրեսիայի, ապրիլյան պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության և զինծառայողների խոշատանգումների հարցը, ինչպես նաև շեշտել, որ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Հարցին, թե ԲՀԿ-ից դուրս եկած նոր կուսակցություն ստեղծվեց, դա արդյոք չի՞ ջլատի ԲՀԿ-ն, ԲՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «ԲՀԿ-ին որևէ մեկը չի կարող ջլատել, ի՞նչ անենք, թող գնան, ԲՀԿ-ն թող լինի ինկուբատոր, թող մարդիկ գնան՝ ստեղծեն կուսակցություն»: Անդրադառնալով այն տեղեկություններին, որ հնարավոր է՝ ԲՀԿ-ի կողմից Արմեն Բադեյանն առաջադրվի Գյումրիում՝ Մ. Մելքումյանն ասաց, որ դա դեռ պետք է քննարկվի: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
