Կան գործիչներ, որոնք մանիպուլյացիա են անում.Միայել Մելքումյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միայել Մելքումյանը ,Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ,անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին հայտարարեց.«ԲՀԿ-ն չի սատարելու Սամվել Բալասանյանին:Տեղական կառույցի կարծիքն է կարեւոր, եթե ներկայացնեն ինչ-որ թեկնածուի, եւ կուսակցության քաղաքական խորհուրդը դեմ ու կողմ փաստարկները հաշի կառնի, ու նոր որոշում կընդունի:Գյումրիում առանձնահատկություն կա հենց նույն Սամվել Բալասանյանի կամ Մարտուն Գրիգորյանի անձով պայմանավորված»: «Կան տարբեր տիպի գործիչներ, որոնք ուզում են այս կամ այն կերպ մանիպուլյացիա անել ու ասել, որ մենք սատարում ենք Բալասանյանին, բայց մի անգամ էլ եմ վերահաստատում, որ նման բան չկա»,-նկատեց նա: Հարցին , որ ԲՀԿ-ն ջլատվում է, քանի որ տարբեր գործիչներ հեռանում են այդ կուսակցությունից, վերջինս նկատեց. «Որեւէ մեկը չի կարող ջլատել ԲՀԿ-ին, թող այն ինկուբատոր լինի այլ ուժերի համարԿյանքն է ցույց տալիս, որ մեր գաղաարախոսությանը տեր ենք »:
