Նոր օրենքով արտերկրում զինծառայողի բուժման, ուղեկցողի ճանապարհի ու կեցության ծախսերը կփոխհատուցվեն
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կառավարությունը այսօր հաստատեց:Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ամբողջությամբ կփոխհատուցվեն ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը:
Գործող օրենքի համաձայն` արտերկրում բուժում ստացող զինծառայողի համար նախատեսված կեցության գումարը ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար նախատեսված կեցության գումարը` համապատասխանաբար 50 տոկոսի չափով ծախսերը:
