Հանգստի բաղադրիչը սոցփաթեթում կասեցվում է
«2017-2019 թթ-ի սոցփաթեթում կմնա միայն առողջապահության բաղադրիչի ֆինանսավորումը: Հարկ է ժամանակավոր: Մենք առայժմ դա կասեցնում ենք», - ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախագիծը Ֆինանսների նախարարի առաջարկությամբ է: Սոցիալական փաթեթների՝ հանգստի բաղադրիչում չարաշահումները շարունակվել են,հայտարարեց վարչապետը և տեղեկացրեց, որ գործով զբաղվում է Վերահսկիչ պալատը: Սոցիալական փաթեթները լրամշակվելու են և կներկայացվեն կառավարության հաստատմանը:
