4-5 օրից Լարսը կաշխատի շուրջօրյա.նախարար
«Դեռ երեկ երեկոյան անցակետը սկսել է ցերեկային ռեժիմով աշխատել:Այս նույն ռեժիմով անցակետը ամենաշատը չորս-հինգ օր կաշխատի, որից հետո կանցնի քսանչորսժամյա ռեժիմի: Դեռեւս շարունակում է մտահոգիչ մնալ այն, որ սարերի վրա հինգ տոննա կախված հոսացող հող կա: Հիմա տեղի իշխանությունները մտածում են մի բան, որ այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցեն, որը, սակայն, մեծ ծախսերի հետ է կապված: Այդ ճանապարհը մեզ համար միշտ վտանգավոր է լինելու, հատկապես անձրեւներից հետո: Մեր գործարարներին կոչ եմ անում՝ լաստանավերի հնարավորությունը աչքի առաջ ունենալ, քանի որ ամեն պահ Լարսի անցակետը կարող է նորից փակվել»,-հայտարարեց կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, որ Վրաստանում է եղել: «Ժամանակն է՝ այլընտրանքային ճանապարհի մասին մտածել»,- արձագանքեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
