Մեկնարկեց Մերի Մարգարյանի և նրա երեխայի մահվան գործով առաջին դատական նիստը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան գործով առաջին դատական նիստը: Այս գործով ամբաստանյալի աթոռին են «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանը և Անի Բաբելյանը: Շուշանիկ Բախշյանի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրված է գրավը, իսկ Անի Բաբելյանի հանդեպ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Շուշանիկ Բախշյանն, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը: Պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը: Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հայաստանը գնում է Մոլդովայի ճանապարհով. Քոչարյան «Գելափախաբ եղածները ու ՔՊ-ի ու քպամերձ շրջապատը»․ Արշակ Սարգսյան (video) Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 14 համարի ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ը Ժողովու՛րդ, Դավիթը լավ չի, գլխացավեր ունի․․․ փաստաբանը՝ Գլխավոր դատախազության դիմաց (video) Լիբանանում սգո օր է հայտարարվել իսրայելական հարվածների զոհերի հիշատակին #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ոչնչացրեց 231 կետ․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արտեմ Ասատրյանի և մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները Սեյրան Օհանյանը հեռանում է Իրանը հրապարակել է քարտեզ պատերազմի ժամանակ Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու վերաբերյալ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում Աննա Վարդապետյա՛ն, իջեք ներքև․․․ պետք է ազատեն դպրոցական Դավիթին․ բողոքի ակցիա Դատախազության դիմաց (video) Հո անասունի պես էս կողմ, էն կողմ չեն բրթելու, մի՛ վախեցեք, բոլորիս կալանքի չեն տանի․ Անաիս Սարդարյան (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցանկը 10 մլն դրամ կտրամադրվի «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների 8 ընտանիքների Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց իր և Պուտինի շփումների վերաբերյալ (video) Հրազդանի N14 դպրոցում աշակերտներից մեկի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող երեխային Նոյեմբերի 9-ի իր հայտարարությամբ Ռուսաստանի նախագահը փորձեց փրկել Լեռնային Ղարաբաղը․ Քոչարյան (video) «Nissan Murano»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայող տեղափոխվել է ԲԿ Սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից Այսօր ցերեկը մի փոքր արև տեսնենք, որ գիշերը դիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին #ՈՒՂԻՂ․ ՔՊ-ն հանձնեց Հայաստանը․ ժողովուրդը շանս ունի՞․ Էդգար Էլբակյան (video) Ինձնից լավ ոչ ոք չգիտի այդ բարդությունները․ Ռոբերտ Քոչարյանը հստակ բացատրում է (video) Հաստատվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am