Իշխան Զաքարյանի եղբոր տնկած այգիների պատճառով լանջազատցիները մի քանի ամիս է՝ խմելու ջուր չունեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի Լանջազատ գյուղն արդեն մի քանի ասմիս է՝ խմելու ջրի խնդիր ունի: Փաստացի գյուղատնտեսական տարին սկսվելուց և ոռոգման սեզոնի բացվելուց հետո այս գյուղի խմելու ջրի մատակարարումը խաթարվել է: Լանջազատցիների կարծիքով՝ իրենց ջրի անհետացման պատճառը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եղբայրը՝ Աշոտ Զաքարյանն է, որը գյուղի հարևանությամբ այգիներ է հիմնել: Իհարկե, պաշտոնական մարմինները հերքում են, որ հենց ՎՊ նախագահի եղբոր պատճառով է Լանջազատի խմելու ջուրն անհետանում, բայց միևնույն ժամանակ չեն կարողանում հոդաբաշխ պարզաբանել, թե ուր է կորչում ջուրը, որը մարդկանց երաշտի է մատնում: Հայկական իրականությունում մենք վաղուց համոզվել ենք, որ ժողովուրդն իմաստուն է, և ծուխն առանց կրակ չի լինում»: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
