Սիրիական պատերազմի հետևանքով Լիբանանում է շուրջ 15 հազար սիրիահայ

Սիրիական պատերազմի հետևանքով Լիբանանում է Սիրիայից դուրս եկած շուրջ 15 հազար հայ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Մերձավոր Արևելքի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանը: «Լիբանանը Սիրիայի սահմանին ամենամոտն է, և հասկանալի է, որ Սիրիայից մեծ հոսք կա դեպի Լիբանան: Սիրիայից դեպի Լիբանան սիրիահայերի հոսքի ավելացում է նկատվում հատկապես վերջին 2-3 տարիների ընթացքում, երբ Հալեպում իրավիճակը վատացավ»,-ասել է Վերա Յակուբյանը: Հենց առաջին օրվանից սիրիահայերի կողքին կանգնած է եղել Լիբանանի հայ համայնքը: Վերա Յակուբյանը վստահեցրել է, որ Լիբանանի հայ համայնքը սիրիահայերին օգնում է բոլոր հնարավոր միջոցներով: «Չպետք է մոռանալ, որ Լիբանանում էլ տնտեսական դժվարություններ կան, սակայն, ամեն դեպքում, հայկական համայնքը կանգնած է սիրիահայերի կողքին: Տրամադրվող աջակցությունը թե նյութական է, թե բարոյական»,-նկատել է Վերա Յակուբյանը: Նրա տեղեկացմամբ Լիբանանում գտնվող սիրիահայերի հիմնական մասն այս կամ այն կերպ տեղավորված են: Համայնքն իր կապերով, հնարավորություններով մատչելի պայմաններով վարձակալության համար բնակարաններ է գտնում: Բոլոր վարժարաններում երեխաների գրեթե անվճար են սովորում, առողջապահական ծրագրերից են օգտվում:  Ամեն ինչ արվում է, որ նրանք իրենց զգան ապահով և հանգիստ: «Այնպիսի տպավորություն չլինի, թե սիրիահայերը նստում ու սպասում են նյութական օգնության: Շատ ընտանիքների համար, տրամադրվող աջակցությունից բացի, մենք ստեղծում ենք պայմաններ, որ կարողանան աշխատել իրենց  նվազագույն կարիքները հոգալ»,-հավելել է Վերա Յակուբյանը: Պատերազմը սկսվել է 2011 թվականի մարտի 15-ին ու դեռ շարունակվում է: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի 2015 թվականի զեկույցի համաձայն՝ Սիրիայից աշխարհի տարբեր երկրներ տեղափոխված փախստականների թիվը 4 մլն-ից ավելի է:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Դավիթը պետք է ազատվի և ավարտի դպրոցը․․․ բողոքի ակցիա Դատախազության դիմաց (video) Հայաստանը գնում է Մոլդովայի ճանապարհով. Քոչարյան «Գելափախաբ եղածները ու ՔՊ-ի ու քպամերձ շրջապատը»․ Արշակ Սարգսյան (video) Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 14 համարի ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ը Ժողովու՛րդ, Դավիթը լավ չի, գլխացավեր ունի․․․ փաստաբանը՝ Գլխավոր դատախազության դիմաց (video) Լիբանանում սգո օր է հայտարարվել իսրայելական հարվածների զոհերի հիշատակին #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ոչնչացրեց 231 կետ․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արտեմ Ասատրյանի և մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները Սեյրան Օհանյանը հեռանում է Իրանը հրապարակել է քարտեզ պատերազմի ժամանակ Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու վերաբերյալ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում Աննա Վարդապետյա՛ն, իջեք ներքև․․․ պետք է ազատեն դպրոցական Դավիթին․ բողոքի ակցիա Դատախազության դիմաց (video) Հո անասունի պես էս կողմ, էն կողմ չեն բրթելու, մի՛ վախեցեք, բոլորիս կալանքի չեն տանի․ Անաիս Սարդարյան (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցանկը 10 մլն դրամ կտրամադրվի «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների 8 ընտանիքների Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց իր և Պուտինի շփումների վերաբերյալ (video) Հրազդանի N14 դպրոցում աշակերտներից մեկի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող երեխային Նոյեմբերի 9-ի իր հայտարարությամբ Ռուսաստանի նախագահը փորձեց փրկել Լեռնային Ղարաբաղը․ Քոչարյան (video) «Nissan Murano»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայող տեղափոխվել է ԲԿ Սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից Այսօր ցերեկը մի փոքր արև տեսնենք, որ գիշերը դիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին #ՈՒՂԻՂ․ ՔՊ-ն հանձնեց Հայաստանը․ ժողովուրդը շանս ունի՞․ Էդգար Էլբակյան (video) Ինձնից լավ ոչ ոք չգիտի այդ բարդությունները․ Ռոբերտ Քոչարյանը հստակ բացատրում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am