Ոչ մի գաղափար չարժե հայ և ադրբեջանցի երեխաների մի կաթիլ արյունը. Շվիդկոյ
Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շատ բաներով կախված է Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի մտավորականության ներկայացուցիչներից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: Շվիդկոյը ժամանել է Հայաստան, որպեսզի երկրի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ քննարկի ԱՊՀ միջազգային հումանիտար համագործակցության հիմնադրամի ծրագրերը, որի համանախագահն է ինքը: «Հիմա ամեն ինչ շատ թարմ է, շատ ցավալի են վերջին իրադարձությունները: Սակայն որքան էլ ցավալի անցնի կարգավորումը երկու երկրների միջև, շատ բան կախված է մտավորականներից: Բոլոր պատերազմները ավարտվում են խաղաղությամբ: Ցանկալի չէ , որ այս իրավիճակը Հարավային Կովկասում տևի տասնամյակներ և դարեր: Ոչ մի գաղափար չարժե հայ և ադրբեջանցի երեխաների մի կաթիլ արյունը»,- ասել է Շվիդկոյը:
