Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կմեկնեն Ռիո Դե Ժանեյրո. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կմեկնեն Ռիո Դե Ժանեյրո` մասնակցելու օլիմպիական խաղերի բացմանը: Ի տարբերություն նախորդ անգամվա` այս անգամ կմեկնեն ոչ թե նախագահական ինքնաթիռով, այլ Ծառուկյանի վարձած, որպեսզի պետական միջոցներից լումա չծախսվի, նույն ինքնաթիռով էլ կվերադառնան, ըստ մեր աղբյուրի, «եթե ոչ ոսկով, ապա հաստատ արծաթե մեդալներով»: Ի դեպ, վերջին շրջանում Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները շատ ջերմ են»:
