Ռուբեն Հայրապետյանը բարդ վիրահատության է ենթարկվել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Գերմանիայում բարդ վիրահատության է ենթարկվել: Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով նա մոտ 10 օր առաջ է վերադարձել Գերմանիայից,իսկ այժմ արդեն հետվիրահատական վերականգնողական փուլ է անցնում: Հիշեցնենք,որ նախկինում էլ տեղեկացրել էինք,որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը առողջական լուրջ խնդիրներ ունի:
