Երևանում 49-ամյա վարորդը «յաշիկով» 2X2 բարի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր` հուլիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում 49-ամյա Համլետ Հակոբյանը իր վարած Mercedes G մակնիշի 10 QQ111 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում` 2X2 բարի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն Դանիել Ջահանգիրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին տեղեկացրել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
