«Մենք հորդորում ենք՝ որքան հնարավոր է շատ կարաս որսալ» Բարդուղ Գաբրիելյան.տեսանյութ
«Ինչ վերաբերում է կողակին և բեղլուին, ապա դրանց վերարտադրության հարցն ավելի լուրջ է, քան իշխանինը կամ սիգինը: Սրան հակառակ մենք հորդորում ենք որքան հնարավոր է շատ կարաս որսալ: Պատճառն այն է, որ այս ձկնատեսակը Սևանա լճի համար համարվում է ոչ ցանկալի` կարասը խանգարում է կողակի և բեղլուի բազմացմանը՝ գրավելով վերջինիս արուներին»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը՝ նշելով,որ ձկների ձվադրման համար նախկինում պիտանի համարվող գետերը վաղուց այլևս բարենպաստ միջավայր չեն նրանց բազմացման համար: «Սևանա լճում իշխան ձկան պոպուլյացիա կա: Սակայն բնական բազմացում տեղի չի ունենում: Երբ իշխանի արհեստական թվաքանակը վերացվի, մենք կկանգնենք նախկին խնդրի առջև: Տարիներ շարունակ մենք Բնապահպանության նախարարությանը հորդորում ենք արգելել սիգի որսը՝ գոնե ձվադրման շրջանում»,-շեշտեց պարոն Գաբրիելյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
