«Ջուրը կարելի է ծորակից խմել,մաքուր է». Ինֆեկցիոնիստ.տեսանյութ
«Այս պահին մեր բուժհաստատությունում օրական երկու-երեք մեծահասակ հիվանդ է ընդունվում: Նրանցից մի կին, օրինակ` մեզ պատմեց, որ ծիրանն առանց լվանալու էր կերել, ինչից հետո էլ սկսվել էին առողջական խնդիրները»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ինֆեկցիոնիստ Մելանյա Շմավոնյանը՝ նշելով,որ եղանակների տաքանալու հետ զուգընթաց՝ աղիքային ինֆեկցիաներով հիվանդների թվի աճ է նկատվում,սակայն այս տարի արտառոց լարվածություն չի գրանցվել: Բանախոսը շեշտեց,որ ստամոքսաղիքային խնդիրներից խուսափելու համար կարևոր է, որ սնունդն առողջ մարդ պատրաստի, պատրաստի սննդամթերքը պահվի սառնարանում և հետևեն ձեռքերի հիգիենային:Անդրադառնալով խմելու ջրի մաքրությանն,ինֆեկցիոնիստը նշեց,որ հանգիստ կարող ենք ծորակի ջրից օգտվել: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
