«ՀԱԿ»-ը և «Համախմբում» կուսակցությունները վարում են Ս.Սարգսյանի քաղաքականությունը». Զ.Փոստանջյան.տեսանյութ
«Ես տեսել եմ մեր երիտասարդներին առաջին գծում, և տեսել եմ այն տեսանյութը, որտեղ նրանք հայտարարում են, որ թշնամին մոտենում է, և ցանկանում են պաշտպանվել, բայց դեռ չունեին հրաման: Եթե կարիքը լինի՝ ինքս էլ կզինվորագրվեմ, բայց մենք այդ պարտականության ներքո չենք: Եթե կարիքը լիներ լինելու առաջին գծում, ապա կլինեինք, բայց այլ անձանց կարիքն է եղել լինելու առաջին գծում և պաշտպանության վերաբերյալ հրաման արձակելու, որը տեղի չի ունեցել: Այդ հարցը պետք է ուղղեք այն անձանց, ովքեր այդ պարտականությունների ներքո են գտնվում, իսկ այդ անձը Սերժ Սարգսյանն էր, ով օվիկանոսից այն կողմ էր գտնվում, և պարզ չէ, թե նա ինչ հրաման է տվել»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հարցին, թե ազնի՞վ են արդյոք այն ընդդիմադիր ուժերը, որոնք իշխանություններին դեմ են արտահայտվում,պատգամավորը պատասխանեց.«Նրանք ազնիվ են, որովհետև, եթե վերադառնանք 25 տարի առաջ, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը ոչ մի կերպ չի տարբերվել Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից: ՀՀ քաղաքացիները պետք է կողմնորոշվեն, որ ռուսական այսպիսի քաղաքական-ռազմական ներգրավվածությունը և ազդեցությունը կա ոչ միայն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությամբ, այլև Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությամբ: Նույն արցախյան հարցի հետ կապված՝ նա պատրաստ էր մեր հողերը հանձնել, նույնն էլ պատրաստ է Սերժ Սարգսյանը: ՀԱԿ-ը նույնպես վարել է այն քաղաքականությունը, ինչ Սերժ Սարգսյանը, հետևաբար՝ նրանք ազնիվ են այդ հարցում»,- նման տեսակետ հայտնեց Զարուհի Փոստանջյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
