«Ես հավատում եմ՝ եղել է պայմանավորված պատերազմ». Զարուհի Փոստանջյան.տեսանյութ
«Եղել է պայմանավորված պատերազմ Սերժ Սարգսյանի եւ թշնամու միջեւ, ինչպես նաեւ երրորդ կողմ է եղել: Դա է պատճառը, որ հենց առաջին օրն ունեցել ենք հիմնական զոհերը, քանի որ չենք ունեցել պաշտպանվելու հրաման: Սակայն մեր ժամկետային զինծառայողներն ու կամավորականները խախտել են նրանց պայմանավորվածությունը, որով Սերժ Սարգսյանը պետք է տարածքներ տար հակառակորդին: Մեր 20-ամյա զինվորները խախտեցին տարածքները տալու պայմանավորվածությունը»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հարցին, թե թշնամու հե՞տ է եղել պայմանավորվածությունը, Զ. Փոստանջյանն այսպես պատասխանեց. «Իհա՛րկե թշնամու հետ, բա էլ ո՞ւմ հետ, իհարկե, այստեղ եղել է նաև երրորդ կողմ: Հենց այնպես չէր, որ Սերժ Սարգսյանը Կազանում հայտարարում էր, որ պետք է հանձնի հայապատկան տարածքները»: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
