«Թուրքիան ծանր հարվածների տակ կկործանվի».Ազատ Արշակյան.տեսանյութ
«Նեոթաթար-մոնղոլական ներկայացուցիչները եկել էին այստեղ ցույց տալու, որ տերն իրենք են, իրենք են որոշելու՝ ինչ պետք է անի Հայաստանը: Նրանք այստեղ էին ասելու, որ չեն ուզում հեռանալ Հայաստանից, և որ մենք իրենց գերին ենք: Այդ հանդիպումների ժամանակ Ռուսաստանը շեշտեց, որ Հայաստանը լիարժեք պետություն չէ: Նա հասկացրեց, որ մենք ՀԱՊԿ-ում ուղղակի գերի ենք: Մենք նստած չենք սեղանի շուրջ, այլ անկյունում միայնակ կանգնած ենք: Մեր և այդ կառույցի անդամ երկրների շահերն ակնհայտորեն չեն համընկնում: Իրականում ՀԱՊԿ-ը չաշխատող կառույց է, իսկ Ռուսաստանն էլ չունի այնքան քաղաքական կամք և տնտեսական ռեսուրս, որ կայսրությունը վերականգնի»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն՝ անդրադառնալով Երևանում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Նախկին պատգամավորը գտնում է, որ Ռուսաստանը ձգտում է բռնություն կիրառել Հայաստանի նկատմամբ՝ կրկինելով նախկին պատմությունը, իսկ Թուքրիան էլ՝ գտնվելով ծանր ներքաղաքական վիճակում՝ շուտով կկործանվի: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
