Պատգամավորը Պուտինի մեղրաբլիթի քաղաքականությունը հիշում է,բայց «արածը»՝ ոչ.տեսանյութ
«Այն բառերը, որ Ռուսաստանը մտրակի և մեղրաբլիթի քաղաքականություն է վարում, հիշում եմ, որ ասել եմ: Իհարկե, լինում են պահեր, երբ տարբեր երկրների շահերի բախում է տեղի ունենում: Մեր սպասելիքները ռուս ժողովրդից հաճախ ավելի մեծ են լինում և մեզ թվում է, թե նման պահերի Ռուսաստանը պետք է կանգնի մեր կողքին: Իրականում մենք առաջինը հույս պետք է դնենք մեր ռազմական պոտենցիալի վրա»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ով հերքում է, որ «Չորրորդ իշխանություն» թերթի հետ զրույցում ինքն ասել է՝ իբր քառօրյա պատերազմը «Պուտինի արածն էր»: Պատգամավորն անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին՝ նշեց, որ մենք այդ կառույցի լիարժեք անդամ ենք և մեր գոյությունը ՀԱՊԿ-ում՝ ադրբեջանամետ ուժերի ներկայության ֆոնին, նույնիսկ պարտադիր է: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
