«Սերժ Սարգսյանը կատակել է».Ազատ Արշակյանը՝ նախագահի հարցազրույցի մասին.տեսանյութ
«Ժողովրդավարական երկրի նախագահը չի կարող ասել, թե արդեն որոշված է՝ ով է հաղթելու, բա էդ խայտառակ ընտրությունների մասին օրենքը ուր մնաց: Դուք պետք է ուշադրություն դարձնեք Սերժ Սարգսյանի ամփոփիչ կատակին՝ վերջում նա ծիծաղելով ասել է, որ նման բան չի կարող լինել»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ ՀՀԿ ղեկավարը կարծիք էր հայտնել, որ եթե ՀՀԿ-ն 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնություն չկազմի, ապա ինքը տեղ չի ունենա քաղաքականությունում: Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ Վարդան Օսկանյանի քաղաքական ուժի մասնակցության հայտերին՝ նախկին պատգամավորը նշեց, որ բնական է՝ ընտրություններից առաջ բոլոր կուսակցություններն էլ քաղաքական ամբիցիաներ ունեն և ցանկանում են այդ ամբիցիան բավարարել: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
