Նոր ուժերը պետք է գան, որպեսզի հակապետական ուժերը հեռացվեն.Ազատ Արշակյան
« Ռուս-թուրքական հարաբերությունները մերձեցել են։Նրանք դաշնակիցներ են։ Իսկ մենք օրինակ ՀԱՊԿ-ում գերի ենք։ Մեր և Ղրղզստանի, մեր և Ղազախստանի շահերը չեն համընկնում:Ռուսաստանը կամ դառնում է ժողովրդավար, կամ մնալու է թաթար-մոնղոլական մի միություն։ Իսկ Թուրքիան ավարտել է իր առաքելությունը և շուտով կկործանվի, քանի որ այդ երկրի ներսում բազմաթիվ խնդիրներ կան»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի կարգավորմանը, ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց,որ մեր խնդիրն է հիմնավորել, որ տարածքային ամբողջականությունը պետք է ստորադասվի ինքնորոշմանը։ «Ղարաբաղը գուցե միանա Հայաստանին, գուցե ինքնորոշվի առանձին, ինչպես օրինակ Կոսովոն»։ Խոսելով ներքաղաքական հարցերից, մասնավորապես՝ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության ստեղծումից, Լեռնիկ Ալեքսանյանը շեշտեց. «Համամիտ չեմ, որ նոր ուժեր են ի հայտ եկել, քանի որ այդ մարդիկ 25 տարի քաղաքականության մեջ են եղել։ Մեզ մոտ խիստ ընդդիմության պակաս կա։ Եվ այն ուժը կդառնա իրական ընդդիմություն, որը շոուները կկրճատի և կգնա ծրագրերի իրականացման»։ Ազատ Արշակյանն էլ իր հերթին ասաց. «Նոր ուժերը պետք է գան, որպեսզի հակապետական ուժերը հեռացվեն»։
