Ապարանում հեղեղումներ են. վնասվել են տներ ու ճանապարհներ (տեսանյութ)
Հուլիսի 6-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվում են:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը կարողացել է ընդամենը մի քանի բառ ասել, որ հեղեղատները լցվել են ամբողջ քաղաք, վնասել տներն ու ճանապարհները:
Քաղաքապետն ասել է, որ ինքը շտապ մեկնել է դեպքի վայր` օգնելու իր քաղաքացիներին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
