Արամ Մանուկյանի տունը կպահպանվի.«Հին Երեւան» նախագծի հեղինակ
«Դա ինձնից կախված չի, էս ինչ հարցեր եք տալիս»,-այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողների հնչեցրած գրեթե բոլոր հարցերին պատասխանեց «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը, որն այդպես էլ որեւէ բան չկարողացավ ասել «Հին Երեւան» նախագծի իրականացման ժամկետների մասին: «Իրացման գործը ավարտին չի հասել, եթե դա արված լիներ, աշխատանքներն արդեն ավարտված կլինեին: Իրացման գործընթացն ամենադժվար գործն է»,- ասաց նախագծի հեղինակը՝ նշելով, որ արդեն մեկ տարի անցել է կառավարության կողմից սահամանված 5 տարի ժամկետից, սակայն շինաշխատանքները չեն սկսվել, միայն հողային աշխատանքներ են կատարվել: «Հին Երևան»-ը լինելու է առևտրա-հասարակական կենտրոն: Նախագծի համար Կառավարության որոշում կա : Կառուցապատողը «Օլդ սիթի»-ն է, ներդրողը՝ շվեյցարահայ Վարդան Սրմաքեշն է, – հիշեցրեց Լեւոն Վարդանյանը: Անդրադառնալով Արամի փողոցի վրա գտնվող Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի տան անմխիթար վիճակին, Լեւոն Վարդանյանն ասաց, որ «Հին Երեւան» նախագիծն իրականացվում է, որ նաեւ այդ շենքը փրկվիլ: «Կարող եմ ասել՝ այս շենքը 3-րդ հանրապետության անկախության օրվանից նույն վիճակում է: Բնական է, ոչ թե հինը չի պահպանվելու, այլ բացակայած քարերի տեղում պետք է տեղադրվեն նոր քարեր»,- ասաց ճարտարապետը:
