«Ժառանգությունը» մասնակցելու է ընտրություններին. Զ. Փոստանջյան
«Ժառանգությունն» իր մարզային կազմակերպությունների հետ անցկացրել է ժողովներ և ունի որոշում ՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում մասնակցել ընտրություններին, իսկ մնացած հարցերը քննարկման փուլում են,Հայելի ակումբում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Անդարադառնալով «Ժառանգություն » և ԳԱԼԱ կուսակցության համագործակցությանը Գյումրիի ընտրությունների ընթացքում, ասաց, որ քննարկումները շարունակվում են.«Այս պահին կարող ենք հայտնել, որ «Ժառանգությունը» մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին»:
