Ինչպես խուսափել ինֆեկցիաներից.խորհուրդներ մասնագետից
Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բաժանմունքի վարիչ Մելանյա Շմավոնյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ,անդրադառնալով ամռան ամիսներին ինֆեկցիոն վիճակին հիշեց այս ամռան ընթացքում դիմածներից մի քանիսի դեպքերը. «Մեկը ձմերուկ և սեխ էր կերել։ Հետո նրա մոտ փսխում էր սկսվել։ Մի ուրիշի դեպքում ծիրան էր կերած եղել։ Այդ կինն ասաց, որ երկու հատն առանց լվանալու է կերել և արդյունքում թունավորվել»։ Խոսքի վերջում բժիշկը խորհուրդ տվեց բնակչությանը՝ ինչ սնունդ օգտագործել շոգ եղանակին՝ աղիքային հիվանդություններից ու թունավորումներից զերծ մնալու համար։ «Երշիկեղենի, ապխտած սննդամթերքի, ծովամթերքի օգտագործումից պետք է խուսափել։ Պետք չէ նաև շուտ փչացող սնունդ օգտագործել, օրինակ՝ մայոնեզով աղցաններ»։ Իսկ եթե արդեն թունավորվել եք, Մելանյա Շմավոնյանը խորհուրդ է տալիս առաջնահերթ կերակրի սոդայով լվանալ ստամոքսը, ապա դիմել բժշկի։
