Ինչու է ասել, որ «քառօրյա պատերազմը Պուտինի արածն է».Լ.Ալեքսանյանը պարզաբանում է
Կոնտեքստից դուրս են հանել իմ խոսքերը, թե քառօրյա պատերազմը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արածն է,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Անդրադառնալով իր այդ խոսքերին՝ Լ. Ալեքսանյանը պարզաբանեց` ինքն այն մարդկանցից է, որ կողմնակից է Ռուսաստանի և Հայաստանի ջերմ, բարեկամական հարաբերություններին, որովհետև, ըստ նրա, այդ երկու երկրների շահերը ստրատեգիական առումով համընկնում են. «Բայց լինում են դեպքեր, որ շահերի բախում է լինում, ես դա չեմ բացառում: Մեր պատմության մեջ եղել են դեպքեր, որ իր շահերից ելնելով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը չի համապատասխանել մեր շահերին: Դա եղել ու լինելու է: Հայ ազգի սպասելիքները շատ ավելին են, այսինքն՝ մենք սպասում ենք, որ հենց մեզ նեղացնեն, Ռուսաստանը իր ռազմական տեխնիկայով պետք է գա ու մեզ օգնի: Մենք առաջինը հույսներս պետք է մեր ռազմական պոտենցիալի և ուժի վրա դնենք, ո հաշվի առնենք, որ կան տարբեր երկրների շահեր»: «Ես նկատիեմ ունեցել, որ գուցե Ռուսաստանին ձեռնտու է եղել այդ պատերազմը, բայց Պուտինը չի սրել, և միգուցե եթե Ռուսաստանը չմիջամտեր, այն ավելի երկար տևեր»,-ասաց նա:
