Թուրքիան մինչև վերջ կաջակցի ԼՂ խնդրի կարգավորման այն տարբերակին, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին. դեսպան
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության թեմային և նշել, որ «Թուրքիան մինչև վերջ կաջակցի կարգավորման այն տարբերակին, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին», հայտնում է ԱՊԱ գործակալությունը։ Նա նշել է, որ Թուրքիան հուսով է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի մոտ ժամանակներս՝ խաղաղ ճանապարհով: «Մենք ողջունում ենք բանակցությունները, եթե դրանք ծառայում են հակամարտության կարգավորմանը: Թուրքիան մինչև վերջ կաջակցի կարգավորման այն տարբերակին, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին և որը նա ճիշտ կհամարի»,- նշել է դեսպանը:
