Ուզում են հանել տեսախցիկները
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են Ընտրական օրենսգրքում անցած շաբաթ կատարած փոփոխություններից մեկը՝ ընտրական տեղամասում տեսախցիկների տեղադրումն ու ուղիղ հեռարձակումը չեղյալ համարել: Նրանք փորձում են դա պատճառաբանել ֆինանսական միջոցների բացակայությամբ: Հիշեցնենք, որ ԸՕ այդ փոփոխություններն ԱԺ-ում ներկայացնելիս Դավիթ Հարությունյանն անընդհատ կրկնում էր, որ այդ փոփոխությունների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները բավարար չեն: Կոնկրետ տեսախցիկների ու հեռարձակման համար անհրաժեշտ է մոտ 3 մլն դոլար: Բայց այդ փոփոխոււթյունը, մեր տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են անել ոչ թե ֆինանսների բացակայության պատճառով, այլ հատկապես գյուղերում ընտրատեղամասերում անվերահսկելի ազդեցություն կամ ընտրական գործընթացներին միջամտություն ունենալու նպատակով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
