2017-ից Նալբանդյանը չի շարունակի գործունեությունը, նրան կտանեն «Ֆղանս»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը, որի 75-ամյակը կլրանա հուլիսի 26-ին, արդեն մի քանի անգամ դիմում է գրել՝ վաստակած հանգստի անցնելու համար, նրան ասել են՝ համբերի: Բանն այն է, որ այդ պաշտոնը «հնուց» պահված է Էդվարդ Նալբանդյանի համար: 2017-ին, ըստ ամենայնի, նրան կրկին «Ֆղանս» կտանեն: Նոր Սահմանադրությամբ կարեւորվում է ԱԳՆ ֆունկցիան, եւ ԱԳ նախարար-փոխվարչապետ կոնֆիգուրացիան է գործելու: Նալբանդյանը չի շարունակելու գործունեությունը, այս պահին տրվում են ապագա ԱԳ նախարար-փոխվարչապետի մի քանի անուններ, ամենահավանականը՝ Վիգեն Սարգսյանն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
