ՀՀԿ-ական քրեաօլիգարխիկ պատգամավորներն աշխատում են հաջորդ ԱԺ-ում տեղ ապահովել իրենց որդիների համար
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության անդամ տարեց կամ քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ պատգամավորները լրջորեն զբաղված են հաջորդ խորհրդարանում իրենց որիդիներով կամ հարազատներով իրենց փոխարինելու հարցը լուծելով: ՀՀԿ մեր աղբյուրները հայտնում են, որ նման խնդիր են ցանկանում լուծել գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը: Վերջինիս որդին ցանկանում է կրկին Էջմիածնի քաղաքապետ դառնալ, բայց հայրն ուզում է իր մանդատը փոխանցել որդուն կամ իր ազդեցության տակ գտնվող մեկին: Նման հավակնություններ ունի նաեւ Սամվել Ալեքսանյանը, որը թեեւ արդեն մի պատգամավոր՝ Կորյուն Նահապետյանին ԱԺ բերել է, բայց նրա հետ միասին ուզում է մեկ ուրիշին էլ իր փոխարեն բերել: Մհեր Սեդրակյանը ցանկանում է լուծել իր որդու՝ Դավիթ Սեդրակյանին ԱԺ բերելու հարցը, եթե չկարողանա, ցանկալի է Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Իր որդուն ցանկանում է ԱԺ բերել եւ իր գլխավորած առողջապահության հանձնաժողովի նախագահ դարձնել Արա Բաբլոյանը: Իսկ ՀՀԿ-ի հնաբնակներից ոմանք ցանկանում են ԱԺ-ից հեռանալիս գոնե կուսակցության գրասենյակում ինչ-որ դերակատարություն ստանալ: Նման պատգամավորներից են, օրինակ, Վազգեն Կարախանյանը, Մկրտիչ Մինասյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ այլք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
