Ի աջակցություն Ժիրայր Սեֆիլյանի
Հուլիսի 7-ին ժամը 12:00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի երթ դեպի Բաղրամյան 26՝ ի աջակցություն կալանավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի: «Ի աջակցություն Ժիրայր Սեֆիլյանի» նախաձեռնության անդամները այսօր ֆեյսբուքյան հրավեր են բացել, որում մասնավորապես նշել են հետեւյալը. «Սերժ Սարգսյանը ցանկանում է ազատվել բոլոր այն քաղաքացիներից եւ գործիչներից, որոնք խանգարում են կամ կարող են խանգարել նրան իրագործել իր հրեշավոր ծրագրերը՝ հանձնելու ազատագրված տարածքները, Արցախ ռուսական խաղաղապահներ մտցնելու եւ այլն, մի խոսքով կատարելու ի սկզբանե իրեն տրված առաջադրանքը: Բոլոր այն քաղաքցիներին, ովքեր կիսում են Ժիրայր Սեֆիլյանի տեսակետները առաջարկում եմ հուլիսի 7-ին ժամը 12:00-ին Ազատության հրապարակից շարժվենք Բ-26 մեզ հետ ունենալով «Ես եմ Ժիրայր Սեֆիլյանը», «սերժիկ դավաճան» եւ նմանատիպ այլեւայլ գրառումներով պաստառներ,ընդհանուր թեմայի մեջ սահմանափակումներ չկան»:
