Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են նոր մանրամասներ
Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել: Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը պատասխանել են, որ Ֆրանսիան պատրաստ է ղարաբաղյան հարցով հանդիպում կազմակերպել: Ֆրանսիայի ԱԳՆ-ում նշել են, որ Մինսկի խմբի երեք համանախագահների, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև խորհրդակցություններ են տեղի ունենում հանդիպման ձևաչափի, տեղի ու ամսաթվի վերաբերյալ:
