Արշակ Սադոյանն ազգային կառույց է ստեղծում
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը հանդես է եկելՀամագործակցոըթյան և փոխօգնության ազգային կառույց ստեղծելու գաղափարով: Սադոյանի գաղափարը մասնակիորեն արժանացել է նաև Սերժ Սարգսյանի հավանությանը: Արշակ Սադոյանի հիմնավորումները՝ ստորև: <Այսօր, երբ դեմոգրաֆիական ծավալուն տեղաշարժերի պատճառով ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Սփյուռքում բնակվող հայերի քանակը մոտ երեք անգամ ավելին է դարձել քան հայստանաբնակներինը՝ մեր ջանքերի համադրման, մեր գումարային ներուժի արդյունավետ օգտագործման համար աշխարհով մեկ միասնական կառույցների ձևավորման խնդիրը առավել քան հրատապ է դարձել: Ապրիլյան դեպքերը ևս ցույց տվեցին՝ օր առաջ է պետք միավորված ուժերով դիմակայել բոլոր մարտահրավերներին: Խնդիր դնելով ձևավորել Համազգային կառույցների այնպիսի մի հզոր համակարգ` որը հնարավորություն կտա Մեր Ժողովուրդինորպես միաձույլ կազմավորում, որպես նպատակային գործունեության ունակ ինքնուրույն սուբյեկտ ՝
- Պահպանել և զարգացնել իր կարողաթյուններն ու առանձնահատկություները.
- Հավասարի իրավունքով ներգրավվել և ակտիվ մասնակցությամբ նպաստել քաղաքակրթության համընդհանուր առաջընթացին.
- Դիմակայելով մարտահրավերներին իր արժանի, իր ուրույն տեղն ու դերը գրավել պատմական արդի զարգացումներում և
- Պայմաններ ստեղծել, որ ամենուր մեր հայրենակիցները ապրեն ավելի ապահովված, ավելի արժանապատիվ կյանքով՝
