Ֆրանսահայ Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանը՝ ընդդեմ ԱԱԾ-ի
ՀՀ Վարչական դատարանում կքննվի Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի հայցը՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: Բացի այդ պահանջ էր ներակայցվել անվավեր ճանաչել վարչական բողոքի վերաբերյալ 2015 թ. հոկտեմբերի 2-ի գրությամբ տրված մերժումը, ինչպես նաև պարտավորեցնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայցվորի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից: Նախորդ դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ Թ. Ղուկասյանը դատարան ներկայացրեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գրությունն այն մասին, որ 2016 թ. ապրիլի 25-ին Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի վերաբերյալ տվյալները հանվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը որոշեց այդ մասով կարճել գործի վարույթը:
