Շիրակի մարզի երեք համայնքների բնակիչներ փակել են Գյումրի-Մարմաշեն ճանապարհը. տեսանյութ
Այսօր Շիրակի մարզի Վահրամաբերդ, Մարմաշեն, Կապս համայնքների բնակիչները փակել էին համայնքներ տանող մարզային նշանակության ճանապարհահատվածի Գյումրի-Մարմաշեն հատվածը և պահանջում էին, որպեսզի մարզային իշխանությունների ներկայացուցիչներն այցելեն համայնքներ ու տեղում ծանոթանան, թե ինչ չափի վնասներ են կրել համայնքաբնակները երեկ տեղացած ուժեղ կարկտի հետևանքով: Գյումրու «ԳԱԼԱ» լրատվական-ի հաղորդմամբ, ճանապարհահատվածը շատ կարճ ժամանակ է փակ մնացել, գյուղապետերը վստահեցրել են բողոքող բնակիչներին, թե մարզպետարանից խոստացել են հարց բարձրացնել կառավարությունում, ու այդ նպատակով համայնքապետերին Շիրակի մարզպետարան խորհրդակցության են կանչել: Մանրամասները՝ ԳԱԼԱ-ի տեսանյութում:
