«Սահմանադրությունը «Չարբախի դզող-փչողի» արհեստանոց չի,որ «մերսեդեսի» գործարան դառնա ».Սահմանադրագետ.տեսանյութ
«Իրավամտածողության մակարդակը պետք է ապահովվի հետևյալ կերպ՝ պետական այրերը պետք է Սահմանադրության և սահմանադրական արժեքների վերաբերյալ ունենան միանշանակ, օբյեկտիվ ընկալում, սակայն Սահմանադրությունը չպետք է դառնա սուբյեկտիվ ընկալման առարկա, յուրաքանչյուր պաշտոնյա Սահմանադրությունը չպետք է փորձի մեկնաբանել այնպես, ինչպես իրեն է ձեռք տալիս»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:Վերջինս նշեց ,որ սահմանադրությունը «Չարբախի դզող-փչողի» արհեստանոց չի,որ մի որոշ ժամանակ վերադառնաս,այն «մերսեդեսի» գործարան դառնա, միևնույն ժամանակ հիշեցնելով ՀՀ փոփոխված Սահմանադրությունը նախորդների համեմատ՝ ավելի առաջադիմական է, որակական հատկանիշներով՝ բարձր, սակայն Սահմանադրությունը կյանքի կոչելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է պետական իշխանության համարժեք իրավամտածողության մակարդակ: «Այս ամբողջ քաղաքական անցուդարձը, խորհրդարանական հայտարարություններն ավելի շատ կրկես են հիշեցում: Սա խաթարում է հասարակության իրավամտածողությունը, խեղաթյուրում հասարակության պատկերացումը իրական Սահմանադրության և սահմանադրական արժեքների վերաբերյալ»,-հայտնեց սահմանադրագետը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
